Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը Ժնևում անցկացվելու է նոյեմբերի 21-22-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը Ժնևում անցկացվելու է նոյեմբերի 21-22-ին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Սկզբնական շրջանում հաղորդվել էր, թե բանակցային նոր փուլը Ժնևում պետք է անցկացվի նոյեմբերի 20-ին: Ժամկետի փոփոխման պատճառն անհայտ է: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նախորդ փուլը Ժնևում անցկացվել է նոյեմբերի 7-9-ին, սակայն դրանում համաձայնագիր չի ստորագրվել կողմերի միջև:
Բանակցությունների ավարտից հետո տեղեկատվություն հայտնվեց, որ դրա պատճառը եղել են «Վեցյակի» ներքին տարաձայնությունները: Դա մասնավորապես վերաբերում է Ֆրանսիային, ով առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել Իրանի հանդեպ: