Բաժիններ՝

«Մաքսային Միությանը միանալու որոշումը ժողովրդի միայն 23 տոկոսին է գոհացնում». Պարույր Հայրիկյանի դիմումը` Սերժ Սարգսյանին

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը  դիմում է  հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը հրապարակվել է hayrikyan.com կայքում.

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

15 նոյեմբերի 2013թ.

Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան,
Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերում Ձեր նախագահությանը, Դուք եք մեր պետության աշխարհով մեկ ճանաչված առաջին դեմքը։ Ելնելով դրանից մեր պարտքն ենք համարում պաշտոնապես Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միությանը միանալու Ձեր անակնկալ, ամենայն հավանականությամբ ճնշումների պայմաններում ընդունած որոշումը, այն էլ ի օգուտ ՄՄ-ի տարվող միակողմանի քարոզչության պայմաններում, ժողովրդի միայն 23 տոկոսին է գոհացնում։ Այս տվյալներն ստացված են գիտական անաչառությամբ իրականացված հարցումների արդյունքում, որոնք պատրաստ ենք կրկնել ցանկացած ազնիվ թերահավատների հետ։

Այս պայմաննեում Հայաստանի իշխանություններին մնում է կամ ժողովրդի կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքաւկանության ռազմավարությունը, կամ ժողովրդի հիմնական մասի իղձերը չարդարացնելու պատճառով հրաժարական տալ։

ԱԻՄ ներկայացուցչական խորհդի եւ համախոհ քաղաքացիների անունից`
Պարույր Հայրիկյան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս