Ծրագրավորողները դեմ են կենսաթոշակի կուտակային համակարգին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 50-ից ավելի կազմակերպություններում աշխատող շուրջ 2 700 աշխատակիցներ Հայաստանի վարչապետին նամակ են հղել, որում իրենց դժգոհությունն են հայտնել կուտակային կենսաթոշակի համակարգի վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին փոխանցել է «Մենթոր գրաֆիկս» ընկերության մենեջեր Լևոն Հարությունյանը:
«Ինչքան կարողացել ենք, փորձել ենք բարեփոխումների մի փաթեթ տալ և ասել, որ մարդիկ պատրաստ չեն այդ պարտադիր բաղադրիչին»,- ասել է նա և ընդգծել. «Ոչ ոք դեմ չէ այդ համակարգին, բայց հիմա մեր երկրում այդ օրենքը ներդնելն անընդունելի է»:
Նրա տեղեկացմամբ՝ սկզբում դիմել են վարչապետին, ապա՝ ԱԺ նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին, և վաղն ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու, որպեսզի քննարկեն և մեկ տարով հետաձգեն համակարգի ներդրումը:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր, թե ծրագրավորողները դեմ են այդ համակարգին այն պատճառով, որ բարձր աշխատավարձ են ստանում, և իրենց աշխատավարձից պահումները շատ կլինեն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: