«Մենք պատկանում ենք ռուսական աշխարհին և մեծ հիմարություն էր դա կասկածի տակ դնելը». Արմեն Դարբինյան
Եվրասիական և եվրոպական ինտեգրման խնդիր Հայաստանի առջև չկա: «Հայաստանի եվրասիական ընտրությունը. տնտեսություն, տեղեկատվական ոլորտ, մարդկային կապիտալ» թեմայով կլոր սեղանի ժամանակ, newsarmenia.ru-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
«Հայաստանն ընտրում է Ռուսաստանին՝ որպես եվրոպական քաղաքակրթության մաս»,- ասել է Ա. Դարբինյանը՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը մեծ թռիչք է կատարել զարգացման ուղղությամբ, ինչը նրան գրավիչ գործընկեր է դարձնում Հայաստանի աչքերում:
Համալսարանի ռեկտորը հատուկ ընդգծել է ռուսական աշխարհին Հայաստանի պատկանելությունը. «Մենք պատկանում ենք ռուսական աշխարհին և մեծ հիմարություն էր դա կասկածի տակ դնելը՝ փակելով ռուսական դպրոցները և սկսելով ռուսերեն լեզուն դուրս մղել առօրյայից: Հայկական ազգային արժեքները պետք է զարգացնել՝ չվնասելով ռուսական մշակույթն ու լեզուն»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում