 
                        Մոսկվայում կանխվել է Թուրքիայի դեսպանատան պայթեցումը. մամուլ
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ին Ստավրոպոլի մոտ ձերբակալված մահապարտի գոտով տղամարդը ահաբեկչություն էր պատրաստում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ: Նա չի հանդիսանում Ստավրոպոլի բնակիչ:
Ձերբակալվածը քննիչներին հայտնել էր, որ պլանավորել էր պայթեցնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը: Ընդգծվում է, որ նրա մոտ հայտնաբերված պայթուցիկ սարքը եղել է գործող: Իրավապահ մարմինները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        