
ԱԱԾ աշխատակիցներն Արցախի պողոտայում վնասազերծել են «նարկոբարոններին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով այսօր` նոյեմբերի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանում վնասազերծել են թմրամիջոցներ պահող և օգտագործող անձանց: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com –ը, կեսօրին ԱԱԾ-ի աշխատակիցները Արցախի պողոտայում թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի, ովքեր եղել են Mercedes մակնիշի 05 QQ 077 համարանիշի ավտոմեքենայով: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ և ավտոմեքենայում հայտնաբերվել է հոգեմետ դեղեր և սպիտակ փոշի:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: