
Սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 9-ի ցերեկը և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.90C (1950թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.40C (1907թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C