Բաժիններ՝

Վրաստանը կողմնորոշվել է նոր գլխավոր դատախազի հարցում

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նոր գլխավոր դատախազ է դառնալու Օտար Պարցխալաձեն: Ներկայումս նա հանդիսանում է Ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայության պետ:

Վրաստանի ՆԳՆ-ի՝ հասարակական կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիան հաստատել է, որ Օտար Պարցխալաձեն իսկապես նշանակվում է գլխավոր դատախազ: Պարցխալաձեն ծնվել է 1976 թվականին, ամուսնացած է, և ունի մեկ զավակ:

Հիշեցնենք, որ Պարցխալաձեն գլխավոր դատախազի պաշտոնում կփոխարինի Արչիլ Կբիլաշվիլիին: Սաակաշվիլի կուսակցությունը կարծում է, որ դա այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ վերջին մեկ տարում դատախազությունը պարտություն է կրել նախկին չինովնիկների հետ կապված դատավարություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930