Բաժիններ՝

Քուրդ պատգամավորներն առաջարկել են փոխել Էրզրումի և Աղրըի անունները

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորները վերստին առաջարկել են տեղանունների անվանափոխում: Քրդական «Խաղաղություն ու ժողովորդավարություն» կուսակցության (ԽԺԿ) կուսակցության ներկայացուցիչ, Աղրըից (Արարատ) ընտրված պատգամավոր Հալիլ Աքսոյն առաջարկել է փոխել Աղրը նահանգի անունը՝ Աղրըն դարձնելով Ագիրի (նման է Ակոռի բառին – 168.am):

Իսկ ահա ԽԺԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ, Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանն առաջարկել է Էրզրումը (Կարին) անվանափոխել Էրզերոմի: Քուրդ պատգամավորներն իրենց այս առաջարկները ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահությանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ քրդական ծագում ունեցող, Վանից ընտրված պատգամավոր Այսել Թուղլուքն առաջարկել էր Վանը վերանվանել Ուանի (Van-Wan): Իսկ Դիարբեքիրում նոյեմբերի 6-ին վերացվել էր «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» գրությամբ ցուցանակը: Այդ խոսքերը պատկանում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս