Ռուսաստանում անլեգալ աշխատող օտարազգիների քանակը կազմում է 4 միլիոն մարդ. Տոպիլին
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում անլեգալ աշխատող օտարազգիների քանակը կազմում է 4 միլիոն մարդ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանում աշխատում է 5-6 միլիոն օտարազգի, որոնցից միայն 2 միլիոնն է աշխատում օրինական կարգով: Ընդգծվում է, որ երկրում անլեգալ աշխատող օտարազգիների թման առանձնահատուկ այժմեականություն է ստացել Արևմտյան Բիրյուլևոյում երիտասարդի սպանությունից հետո, որը ենթադրաբար իրականացրել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանում ներգաղթյալների քանակը կազմում է 11 միլիոն մարդ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    