Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանում վերացվել է կանանց հետ կապված ևս մեկ սահմանափակում

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում չեղյալ է հայտարարվել տաբատով խոհրդարանում հայտնվելու կանանց վրա դրված արգելքը: Քաղաքական բոլոր կուսակցությունները քվեարկել են այդ արգելքի չեղյալ հայտարարման օգտին:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդգծել էր, որ շուտով խորհրդարանում չեղյալ կհայտարարվեն բոլոր արգելքները:

Հիշեցնենք, որ 14.5-ամյա ընդմիջումից հետո այս տարվա հոկտեմբերի 31-ին Թուրքիայի խորհրդարանում վերստին հայտնվել է հիջաբը (մահմեդական գլխաշոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930