Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազը որոշել է հրաժարական տալ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը.

«Ես որոշել եմ հրաժարական տալ, սակայն ցանկանում եմ հայտարարել, որ որևէ տարաձայնություն չունեմ Վրաստանի ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ»: Ներկա դրությամբ Գարիբաշվիլին զբաղեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: 

Կբիլաշվիլին ընդգծել է, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիի երդմնակալությունից հետո, որը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում: Արչիլ Կբիլաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել 2012 թվականի հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս