
ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը հետաքրքրել է 2 ընկերության

«ԱՄՈՒՆԴԻ» ընկերությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար:
Նույն նպատակով ԿԲ-ին դիմել է նաև «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը «Տալանքս» խմբի անդամ՝ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն