Թոշակները կրկին ուշացնում են

Թեև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս՝ արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթացում թերությունները դեռ շեն շտկվել. ոչ միայն նախօրեին, այլև երեկ «Հայփոստի»՝ Երևան քաղաքի բազմաթիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել։ Երեկ «Ժողովուրդ֊ի» խմբագրություն զանգահարած 74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմել է. «Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ շաքարն էր բարձրացել, մյուսի՝ ճնշումը։ Բալիկ, ջան, հասկացե՛ք, մեղք է էս ժողովուրդը, մեղք»։ Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը «ժողովուրդին» փոխանցեց, թե ծառայության պաշտոնական կայքէջով և լրատվական տարբեր կայքերով նախապես հայտարարվել Է, որ այս ամսվա թոշակը բաժանվելու է նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո։ Միայն թե չեն հաշվարկել, որ թոշակառուները կայքեր չեն մտնում։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս