Ինչ է անելու Սուրիկ Խաչատրյանը Սամվել Հարությունյանից պահանջած 1,5 մլն դրամը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտնի է՝ հայց է ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ, որով պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող, արատավորող տեղեկությունները, որոնք Հարությունյանը  հնչեցրել էր մամուլում: Որպես բարոյական վնասի փոխհատուցում Սյունիքի նախկին մարզպետը պահանջում է 1.5 մլն դրամ գումար: 

168.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել Գորիսի նախկին քաղաքապետից որպես փոխհատուցում գումար պահանջել: Ի պատասխան Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Նախ՝ նա քաղաքապետ չի եղել նախկինում, գործկոմի նախագահ է եղել երկու տարի: Հետո էլ՝ դե փոխհատուցում չի, էդ գումարը տանում ենք մանկատներին»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ տպավորություններ ունի դատական գործընթացից, և ինչո՞ւ է, ըստ նրա՝ Սամվել Հարությունյանը նման գնահատականներ հնչեցրել մամուլում:

«Ես ունեմ լիազոր ներկայացուցիչ, փաստաբան, իր հետ հանդիպեք, մանրամասնություններին ինքը տիրապետում ա, ինքն է հայցը ներկայացրել, ես չեմ ուզում այդ թեմայի շուրջ կարծիք արտահայտեմ»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս