
Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական երթը»

RBC-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական երթը»: Խոսքը գնում է Ժողովրդական միասնության օրը ազգայնականների կողմից ավանդաբար անցկացվող երթի մասին: Այն անցկացվում է մայրաքաղաքի «Լյուբլինո» շրջանում:
Երթի մասնակիցները սկսել են հավաքվել դեռևս ժամը 12.00-ից, իսկ բուն երթը մեկնարկել է ժամը 14.00-ին: Իշխանությունների հետ նախապես համաձայնեցվել է «Ռուսական երթի» մասնակիցների քանակը՝ մինչև 15.000 մարդ: Երթի անցկացման հետ կապված՝ զգալիորեն խստացվել են անվտանգության միջոցառումները:
Ակցիայի մասնակիցների հիմնական կարգախոսներն են «Ռուսաստանը ռուսների համար, Մոսկվան մոսկվացիների համար», «Ազատություն, ազգ, կարգուկանոն», «Ռուս լինելը նշանակում է լինել մարտիկ» և այլն: Իրավապահների տվյալներով՝ «Ռուսական երթին» մասնակցում է մոտ 8000 մարդ: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին չի մասնակցում երթին: