Բաժիններ՝

Վիտամին B5-ի կարևորությունը

Վիտամին B5-ն օգնում է թեթևացնել ասթման, կանխել մազաթափությունը, կանխարգելում է ալերգիաները, սթրեսը, հոգնածությունը, շնչառական և սրտի ռիթմի  խանգարումները: Այն նաև օգնում է բարձրացնելու դիմադրողականությունը, մեղմացնելու օստեոարտրիտը, կարգավորելու շաքարախտը, մաշկային խնդիրևերը, նպաստում է ֆիզիկական աճին:

Վիտամին B5-ը հայտնի է որպես քրոնիկական սթրեսի և հոգնածության բուժման միջոց: Առողջ սննդակարգը պետք է ընդգրկի վիտամին B5-ի նորմային համապատասխանող քանակություն, որպեսզի օրգան համակարգերը ճիշտ կերպով աշխատեն: Վիտամին B5-ի շնորհիվ են արտադրվում ուղեղի նեյրոփոխադրիչները, և այս վիտամինի շնորհիվ է կատարվում ճարպերի, սպիտակուցների և այլ կենսական անհրաժեշտ էլեմենտների արտազատումը սննդից:

Վիտամին B5-ի պակասի նախանշանները

Վիտամին B5-ի պակասի ամենացայտուն և տհաճ նախանշաններից է ոտքերի շրջանում  բորբոքային պրոցեսների այրող զգացումը: Սրա հետ մեկտեղ՝  օրգանիզմում մշտական  հոգնածություն և թուլություն է զգացվում: Վիտամին B5-ի պակասի մյուս նշաններից է անքնությունը, անեմիան, սրտխառնոցը, մաշկային գոյակցությունները, մկանների կրճատումը:

Կարդացեք նաև

Վիտամին  B5-ի կարևոր աղբյուրներ

soyayi-katՎիտամին B5-ի կարևոր աղբյուրներից են սունկը, բրոկոլին, կաղամբը, լոբազգիները, սաղմոնը:

Վիտամին B5-ը պարունակվում է նաև ձվի, ձկան, ցորենի, սոյայի հատիկների, գետնանուշի, ցորենի, ընկուզեղենի, կերամաթի, կաթի, պանրի, գարեջրի խմորիչի մեջ:

 

Վիտամին B5-ի օգտակար հատկությունները

Սինթեզատոր

Վիտամին B5-ը հանդես է գալիս՝ որպես սինթեզատոր, և նպաստում է ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, ամինաթթուների, հակաբիոտիկների  և ադրենալ հորմոնների ձևավորմանը:

Սթրեսը կրճատող միջոց

Վիտամին B5-ը հայտնի է՝ որպես դեպրեսիան, հոգնածությունը, սթրեսը մեղմելու հիանալի միջոց: Այս վիտամինը կարգավորում է այդ հոգեկան խնդիրներն առաջացնող հորմոնների թիվը:

Առողջ սիրտ

Վիտամին B5-ը պահպանում է սրտի առողջ աշխատանքը: Այն կարգավորում է խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը:

Ապահովում է օրգանիզմի տոկունությունը

Վիտամին B5-ը նվազեցնում է մարմնի հոգնածությունը և կարգավորում  նյութափոխանակման գործընթացները:  Այս հրաշք վիտամինը բարձրացնում է օրգանիզմի տոկունությունը, որը նպաստում է օրգան համակարգերի ակտիվ աշխատելուն: Օրգանիզմի տոկուն լինելը շատ կարևոր է ատլետիկայով զբաղվողների և սպորտսմենների համար:

Մաշկը և մազերը

maz0

Վիտամին B5-ը հոգ է տանում մաշկի և մազերի մասին: Այն կանխում է կնճիռների և տարիքային բծերի ի հայտ գալը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիտամին B5-ը կարևոր դեր է խաղում մազերի պիգմենտացիայի համար և կանխում է դրանց սպիտակելը:

Իմունային համակարգ

Վիտամին B5-ն ամրապնդում է իմունային համակարգը: Այն պայքարում է բազմաթիվ ինֆեկցիաների և հիվանդությունների հարուցիչների դեմ: Եթե ցանկանում եք նվազեցնել հաճախակի հիվանդանալու ռիսկերը, ապա համոզվեք, որ արյան մեջ կան համապատասխան քանակությամբ սպիտակ գնդիկներ, և սնվեք վիտամին B5 պարունակող մթերքներով:

Այլ հատկություններ

Վիտամին B5-ը մեղմացնում է ասթման, աուտիզմը, օստեոարտրիտը, Պարկինսոնի հիվանդությունը, նախադաշտանային ախտանիշները:

Վիտամին B5-ը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, նպաստում է բջիջների անջատվելուն և ԴՆԿ-ի վերարտադրմանը:

Վիտամին B5-ը պատկանում է այն վիտամինների շարքին, որոնք ոչ մի կողմնակի վտանգավոր ազդեցություն չեն թողնում մարդկային օրգանիզմի վրա, ուստի այն թույլատրելի է օգտագործել բոլոր տարիքի մարդկանց համար:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս