Ֆրանսիական դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական դատարանը երեկ որոշել է կալանքի տակ թողնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին: Վրաց իրավապահները հետախուզում էին հայտարարել Կեզերաշվիլիի նկատմամբ, որին Ֆրանսիայում ձերբակալել էին հոկտեմբերի 14-ին:

Դավիթ Կեզերաշվիլիի դեմ հարուցվել է քրեական երկու գործ, որոնք գտնվում են Թբիլիսիի քաղաքային դատարանի դիտարկման գործընթացում: Մասնավորապես, խոսքը գնում է սպիրտի վաճառքի մաքսանենգության և «Իմեդի» հեռուստաընկերության վաճառքի մասին:

«Իմեդիի» գործով որպես մեղադրյալ շոշափվում է նաև Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի անունը: Տվյալ գործով Կեզերաշվիլիին դատապարտել են հեռակա կարգով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս