Բաժիններ՝

Ռուսական ռազմաբազան կարող է ներքաշվել ԼՂ հակամարտության մեջ՝ ռազմական գործողությունների դեպքում. 102-րդ ռազմաբազայի հրամանատար

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով, ապա ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։

Այդ մասին Красная звезда-ին տված հարցազրույցում հայտարարել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, հաղորդում է tert.am -ը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը ռազմաբազայի վերահսկողության տարածքում անհանգիստ է մնում և բնութագրվում է մի շարք անկայուն գործոններով՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրման հետ»,-ասել է գնդապետը։

Նա նշել է, որ խաղաղ ժամանակ ռազմաբազան ռազմավարական զսպողի դեր է կատարում, ներգրավված է Հակաօդային պաշտպանության համակարգերի մարտական հերթապահության իրականացմանը, համագործակցում է ՀՀ-ում գտնվող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային սահմանապահ ստորաբաժանումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս