Բաժիններ՝

Հայաստանում նշվել է Խնայողությունների համաշխարհային օրը

Հոկտեմբերի 31-ին աշխարհը նշում է Խնայողությունների համաշխարհային օրը: Սկսած 1925 թ-ից՝ յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են միջոցառումներ, որոնց նպատակն է խնայողություն կատարելու կարևորությունը և այն բանկերում պահելու առավելությունները հասարակությանը հասանելի դարձնելը:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Հայաստանում ևս նշվել է Խնայողությունների միջազգային օրը. Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում, ժամը՝ 11:00-ից 17:00-ը անց են կացվել մի շարք միջոցառումներ: Կենտրոնական բանկի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, ՀՀ Բանկերի միության, առևտրային բանկերի մասնակցությամբ կազմակերպվել է բացօթյա ցուցահանդես, անց են կացվել տարբեր մրցույթներ և խաղեր: Անցորդները հնարավորություն են ունեցել փակցնելու իրենց ցանկությունները «Երազանքների պատին»:
Այս միջոցառումը եզրափակում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը: Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամիսը հայտարարված էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս, որի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարման կարևորումն է: Միամսյակի ընթացքում իրականացվել են մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով, Ֆինանսական Ֆլեշ մոբ, «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, այլ միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս