
Յունիբանկը հնարավորություն է տալիս «Շահավետ+» ավանդով խնայել և բազմապատկել գումարը` մինչև 13% տարեկան տոկոսադրույքով

Այսօր` հոկտեմբերի 31-ին, խնայողությունների համաշխարհային օրն է: Յունիբանկը առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով, ինչը վկայում է բնակչության բարձր վստահության մասին: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել բազմարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչև 13% տարեկան տոկոսադրույք:
2013թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29%-ով և կազմել 124.2 մլրդ դրամ, որից 114 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են:
Հիշեցնենք նաև, որ Յունիբանկում շարունակվում է «Շահիր ոսկե ձուլակտոր» աննախադեպ ակցիան, որին, ի թիվս «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների, կարող են մասնակցել նաև “Յունիստրիմ» ավանդը ներդրած ավանդատուները: Ակցիայի մրցանակային հիմնադրամը կազմում են 20, 10 և 5 գրամանոց 999 հարգի 9 ոսկե ձուլակտորներ:
Խաղարկության և ավանդների առավել մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքէջը կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով: