Բաժիններ՝

Նյու Յորքում արգելվել է ծխախոտ վաճառել 21 տարեկանից ցածր մարդկանց

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի Քաղաքային խորհուրդը երեկ քվեարկել է 21 տարեկանից ցածր մարդկանց ծխախոտ վաճառելու արգելք մտցնելու օգտին: Ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքը ծխախոտի գնման արգելքի հարցում տարիքը 18-ից բարձրացրել է 21-ի:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պետք է օրենքը ստորագրի մեկ ամսվա ընթացքում: 180 օր անց այդ օրենքը պետք է մտնի ուժի մեջ: Արգելքն առնչվելու է նաև էլեկտրոնային ծխախոտներին: Դրա հետ մեկտեղ խստացվել է ծխախոտի անլեգալ վաճառքը:

Ներկայումս ԱՄՆ-ում գործում է դաշնային օրենք, որի համաձայն, ծխախոտ կարելի է գնել 18 տարեկանից: Գործակալությունն ընդգծում է, որ Նյու Յորքը դարձել է առաջին խոշոր քաղաքը, որը ծխախոտի վաճառքի տարիքային սահմանափակումը 18-ից հասցրել է 21-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031