Բաժիններ՝

«Նաիրիտի» դեմ Մոսկվայում ընթացող դատական գործը շարունակվում է. գործարանից ներկայացուցիչ չի մասնակցում

hetq.am-ի փոխանցմամբ` այսօր Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Նաիրիրտ գործարան» ՓԲԸ-ի գործով  թվով՝4-րդ դատական նիստը: Ինչպես նախորդ 3 դատական նսիտերին, այս անգամ էլ  ներկա չեն եղել պատասխանող կողմի` «Նաիրիտի» եւ Rhinoville Property Limited-ի ներկայացուցիչները:

Լսումները սկսվել են մոտ 2 ժամ ուշացումով՝  դատավոր Ա․Ա․ Կոմարովի նախագահությամբ։ Հայցվոր կողմը՝ Միջպետական բանկից 4 ներկայացուցիչ է մասնակցել նիստին, որոնցից ելույթ է ունեցել բանկի իրավաբան Միխայիլ Կուլիկովը։ Վերջինս հայտնել է, որ Միջպետական բանկը  չի պահանջի ավելացնել գումարի չափը․«Հիմնական դատական նիսում գործի քննման պահին այն այսպես թե այնպես ավելացած կլինի, քանի որ նրանք չեն վճարում տոկոսները. և ամեն ամիս գումարի չափը մեծանում է»:  

«Նաիրիտի» կողմից ներկայացուցչի՝ նախնական լսումներին չներկայանալը հիմնավորվել է այն բանով, որ ՄԱԴ-ը իրավունք չունի քննել տվյալ գործը։ Վերաքննիչ դատարանի կողմից առարկումը մերժելուց հետո էլ  (ՌԴ-ն հանդիսանում է «Նաիրիրտի»  դրամական պարտավորությունների իրականացման վայրը, «Նաիրիտում» բաժնետոմսեր ունի ՌԴ-ում գրանցված իրավաբանական անձը և վարկային համաձայնագրիերաշխավորը նույնպես «Նաիրիրտ գործարան» ՓԲԸ-ն է) պատասխանող կողմը չի ներկայացել։

Միխայիլ Կուլիկովը դատավորին առաջարկել է դադարեցնել գործի նախնական լսումները և անցնել գործի քննությանը հիմնական դատական նիստին։ Մերժելու հիմք  չկար, և դատավորը հեռացել է որոշում կայացնելու. պատասխանող կողմը ՝ Rhinoville Property Limidet-ը և 2-րդ պատասխանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն  նորից են տեղեկացվելու այն մասին, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:40-ին, Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայանալու է  հիմնական դատական նիստը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս