Մոտ ժամանակներս կվերականգնվի Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կվերականգնվի Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, ինչը խզվել է 1979 թվականին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո: Այս մասին այսօր հայտարարել է իրանական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Աբոլֆազլ Հեջազին.

«Այդօրինակ առաջին թռիչքի նախապատրաստություն իրականացնում է Persian Gulf Zomorrod ընկերությունը: Ներկայումս մենք իրանական տարբեր փոխադրողների համար սպասում ենք պետական ավիացիոն ընկերությունից լիցենզիայի ստացմանը՝ Իրանից ԱՄՆ 13 ժամանոց չարտերային թռիչքներ իրականացնելու համար:

ԱՄՆ-ում բնակվում է Իրանի ավելի քան 4 միլիոն քաղաքացի, որոնք սովորաբար լավ ապահովված են: Անկասկած է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթը կհանգեցնի Իրանում մեծ ներդրումներ կատարելուն: Այդպիսի թռիչքները պետք է իրականացվեն Նյու Յորքի և Պարսից ծոցում գտնվող իրանական Քիշ կղզու միջև, որն ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ և կարիք չկա ձևակերպել մուտքի վիզա»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031