Վրացական 8 գինեգործական ընկերություն Ռուսաստանում գրանցվելու իրավունք է ստացել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) վրացական ևս 8 գինեգործական ձեռնարկությունների թույլատրել է սեփական արտադրանքը գրանցել Ռուսաստանում:

Այս մասին հայտարարել է Роспотребнадзор-ի արդեն իսկ նախկին ղեկավար, Ռուսաստանի վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն: Նա խոստացել է շատ ուշադիր հետևել մատակարարվող արտադրանքի որակին, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել մատակարարումների կասեցման ուղղությամբ:

Վրաստանը պլանավորել է 2014 թվականին Ռուսաստան արտահանել ավելի քան 30 միլիոն շիշ գինի: Роспотребнадзор-ի տվյալներով՝ այս տարի Ռուսաստան է ներկրվել ավելի քան 6 միլիոն լիտր վրացական ալկոհոլային արտադրանք: Մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կավելանա ևս 2-3 միլիոնով:

Տեսանյութեր

Լրահոս