
Ադրբեջանում ուղղումներ են կատարվել զինծառայողների պարտադիր ապահովագրման մասին օրենքում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջանի խորհրդարանին են ներկայացվել «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրման մասին» օրենքում ուղղումներ կատարելը:
Ուղղումների համաձայն, եթե ապահովագրվածը մահանում կամ էլ անհետ կորում է ժամկետային զինծառայություն կրելու ժամանակ, սակայն դատարանի որոշմամբ, համարվում է զոհված, ապա նրա ընտանիքը ստանում է ապահովագրական գումարի 100 տոկոսը:
Զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամ դառնալու դեպքում առաջին կարգի հաշմանդամները կստանան ապահովագրական վճարի 80 տոկոսը, երկրորդ կարգի հաշմանդամները՝ 60 տոկոսը, իսկ երրորդ կարգի հաշմանդամները՝ 40 տոկոսը:
Ծանր վնասվածք ստանալու դեպքում այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս, իսկ թեթև վնասվածքի դեպքում՝ 5 տոկոս: Օրինագիծը դրվել է քվեարկության և ընդունվել է: