Բաժիններ՝

BRICS-ի երկրները կստեղծեն ԱՄՆ-ից անկախ համացանց

Հնդկական The Hindu թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը (NSA) առնչվող լրտեսական սկանդալը համաշխարհային առաջնորդներին միավորել է կողմնակի աչքերից հեռու միասնական կիբեր տիրույթ ստեղծելու հարցում:

Գերմանիան փորձում է դա ստեղծել արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքների հիման վրա, մինչդեռ BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) մշակել են նոր «այլընտրանքային համացանք»:

Բրազիլիայում արդեն իսկ ստեղծվում է մալուխային նոր համակարգ, որը հետագայում հնարավորություն կտա անկախ ցանց ստեղծել BRICS-ի երկրների միջև: Օպտիկամանրաթելային մալուխի ձգվածությունը կազմելու է ավելի քան 33.000 կիլոմետր: Այն կդառնա հեռահաղորդակցային ոլորտի ամենահավակնոտ նախագծերից մեկը:

Մալուխը գտնվելու է ջրի տակ և միմյանց կկապի ռուսական Վլադիվոստոսկ, չինական Շանտոու, հնդկական Չեննաի, հարավաֆրիկյան Քեյփթաուն և բրազիլական Ֆորտալեզա քաղաքները:

Ներկայումս այլընտրանքային ցանցային ենթաառուցվածքների նախագիծը գտնվում է ավարտական փուլում:Կանխատեսումների համաձայն այն կսկսի գործել 2015 թվականի երկրորդ կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս