Բառոզուն հուսով է, որ ԵՄ-ն ու Վրաստանն Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրեն Վիլնյուսում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն երեկ հանդիպել է Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Հանդիպումից հետո Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ը հուսով է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժաղովում:

Ինչ վերաբերում է այդ համաձայնագրի վերջնական ստորագրմանը, ապա Բառոզուն հույս է հայտնել, որ դա տեղի կունենա 2014 թվականի նոյեմբերին: Բառոզուն կարծում է, որ Սաակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանը զգալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության, իրավական հասարակության կառուցման և օրենքի գերակայության ապահովման հարցերում:

Բառոզուն հավելել է, որ իրենք դեմ են Վրաստանում ընտրովի արդարադատությանը: Նշվում է, որ նա արդեն իսկ շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին՝ կապված հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031