Պուտինը նույնպես լրտեսում է համաշխարհային առաջնորդներին. La Stampa
Իտալական La Stampa թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հետևում է համաշխարհային առաջնորդներին: Թերթում հրապարակված հոդվածում նշված է, որ ոչ վաղ ացնայլում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած G-20-ի գագաթաժողովում ռուսները նվիրել են տեղեկատվության «արդիականացված» կրիչներ, որոնք ծառայում են համակարգչից ու բջջային հեռախոսից տվյալներ հափշտակելուն:
Տագնապի ազդանշան է հնչել օրեր անց: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Սանկտ Պետերբուրգում G-20-ի գագաթաժողովին մասնակցելուց հետո վերադառնում է Բրյուսել և դրանց մի մասը հանձնում է անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք էլ իրենց հերթին խորհրդատվության համար դիմում են գերմանական հատուկ ծառայություններին:
Բոննից ստացված անհապաղ պատասխանը տագնապի մեջ է գցել աշխարհի կեսի դիվանագետներին ու հետախուզություններին: Տեխնիկական առաջին փորձաքննության արդյունքների համաձայն, ռուսների նվիրած կրիչներն ու բջջային մարտկոցների լիցքավորման համար նախատեսված USB լարերը հանդիսացել են «տրոյական ձի» վնասակար (տվյալների հափշտակման) ծրագրով սարքեր:
Դրանով իսկ իրականացվել է լրտեսական գործողություն՝ ընդդեմ G-20-ի մասնակից եվրոպական, հարավամերիկյան, ասիական ու արաբական երկրների: Գագաթաժողովում մթնոլորտը եղել է ծանր՝ կապված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալ Էդվարդ Սնոուդենի բարձրացրած սկանդալի հետ:
Գերմանական հատուկ ծառայությունները շարունակում են տեխնիկական հետաքննությունը: Հայտնի չէ, թե արդյոք գագաթաժողովոի բոլո՞ր մասնակիցներն են ստացել այդպիսի սարքեր: Ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ ռուսական գագաթաժողովին մասնակից 26 պատվիրակությունների որոշ անդամներ կարող են արդեն իսկ օգտագործած լինել դրանք: