Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կարող է դառնալ իսլամական պարտատոմսեր թողարկած առաջին ոչ մուսուլմանական երկիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կարող է դառնալ առաջին ոչ մուսուլմանական երկիրը, որը կթողարկի իսլամական պարտատոմսեր, որոնք կհամապատասխանեն շարիաթի օրենքներին:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը կարծում է, որ Լոնդոնն ունակ է իսլամական ֆինանսական շուկայի համար վերածվել համաշխարհային առաջատար կենտրոնի: Նախարարությունն արդեն իսկ աշխատում է իր պատմության մեջ առաջին պարտատոմսերի թողարկման ուղղությամբ, որոնք հենված կլինեն շարիաթի օրենքների վրա:

Թողարկման ծավալը կազմելու է 200 միլիոն ֆունտ սթեռլինգ (322.6 միլիոն դոլար): Դրանով իսկ Մեծ Բրիտանիան կարող է դառնալ իսլամական պարտատոմսեր թողարկած առաջին ոչ մուսուլմանական երկիրը: Շարիաթի երկրներում պարտատոմսի այսպես կոչված իսլամական համարժեքը սուքուքն է, որին բնորոշ է ոչ ֆիքսված և չերաշխավորված եկամուտը (շարիաթն արգելում է վաշխառությունը):

Մեծ Բրիտանիայի վարչապետը դրականորեն է մոտենում տվյալ քայլին՝ ընդգծելով, որ վերջին 7 տարիներին երկրի տնտեսությունում կատարված իսլամական ներդրումներն աճել են 150 տոկոսով, և որ դրանք կարող են հաջորդ տարի հասնել մինչև 1.3 տրիլիոն ֆունտ սթեռլինգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս