Գերմանիայի ներքին հետախուզությունը կարիք ունի չեչեներենին տիրապետող աշխատակիցների
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը, որը կատարում է ներքին հետախուզության գործառույթներ, հայտարարել է չեչեներեն իմացող աշխատակիցների ընդունելություն: Համապատասխան հայտարարությունը տեղակայվել է հատուկ ծառայության կայքում:
Հիմնական պահանջը ռուսերենի իմացությունն է, իսկ չեչեներենին տիրապետելը հանդիսանում է հավելյալ առավելություն: Նոր աշխատակիցների առաջադրանքը կայանում է Գերմանիայի տարածքում գտնվող պոտենցիալ ահաբեկիչների ու ծայրահեղականների մասին տեղեկատվություն հավաքումն ու դրա վերլուծումը:
Հատուկ ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ գերատեսչությունը մշտապես հավաքում է տարբեր լեզուներին տիրապետող մարդկանց, հետևաբար չեչեներենին տիրապետողի աշխատատեղերի բացման մեջ չկա բացառիկ որևէ բան:
Գերմանականում մամուլում վաղուց են լուրեր շրջանառվում, որ հատուկ ծառայությունները խստացրել են չեչեներենի նկատմամբ վերահսկողությունը: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում բոստոնյան ահաբեկչությունից հետո, որում մեղադրվել են չեչեն եղբայրներ Ջոհար և Թամերլան Ցարնաևները:
Գերմանիային իշխանություններն ընդգծում են այս տարի չեչեն փախստականների կտրուկ ներհոսք: 2013 թվականի առաջին կեսին Գերմանիան ընդունել է Ռուսաստանից ժամանած մոտ 12.700 մարդու (2012 թվականին՝ 3000 մարդու), որոնց 90 տոկոսը կազմել են Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունների ներկայացուցիչները: