
Վերահսկիչ պալատը խորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել

Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է 2013 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության ընթացքն ու 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՎՊ լրատվական ծառայությունից:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչության պետերին և վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահներին հանձնարարել է մինչև դեկտեմբերի 15-ն ավարտել 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված թեմաների ստուգումները:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվել է 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը կուղարկվի Ազգային ժողով: