Գործազուրկների վերապատրաստմանն ուղղվելիք գումարների 94%-ը նույնպես մսխվելու է. տնտեսագետ
Տնտեսագետ Հայկ Բալանյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, թե գործազրկության նպաստների միայն 6%-ն է հասել իրական շահառուներին, ֆեյսբուքի իր էջում գրել է
«Փաստորեն, 94 % դեպքերում սոցապի մարմինները իրենց տեղում չեն:
Եվ այդ 94 % դեպքերում Կառավարությունը, Վերահսկողությունը և Ոստիկանությունը կարգ ու կանոն հաստատել չեն կարողանում:
Այսինքն, 94 % դեպքերում ապարատ չկա: Ապարատ չկա, ուրեմն կոռուպցիոն ռիսկերի նվացեցման համար, ոչ թե ապարատն է խելքի բերվում, այլ պետությունը նորից իր պարտականություններից հրաժարվում է: Բայց չի հրաժարվում իր իրավունքներից:
Պարոն վարչապետ
94 % դեպքերում պետավոտեսչության աշխատակիցները կաշառք են վերցնում և շորթում:
94 % դեպքերում տենդերները ձևական բնույթ ունեն:
94 % դեպքերում պետական գնումների գները ուռճացված են:
94 % դեպքերում լիցենզիաների տրամադրումը կաշառքով է լինում:
94 % դեպքերում շինարարական թույլտվությունները տարբեր գերատեսչությունների ամբողջ շղթայով կաշառքով է լինում:
94 % դեպքերում ընտրությունները ընտրակաշառքով և խախտումներով է կատարվում:
94 % դեպքերում պետական ապարատը իր տեղում չի:
Ու էդպես:
94 % դեպքերում Կառավարությունը և վարչապետը չեն կարողանում կանխել երկրում կատարվող չարաշահումները և խախտումները:
Սպասում եմ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետագա քայլերին:
ՀԳ
94 % դեպքերում գործազրկության նպաստների կրճատումից «խնայված» գումարները, որոնք պիտի ուղվեն գործազուրկների վերապատրաստման վրա, նույնպես մսխվելու են և փոշիացվելու են»: