Բաժիններ՝

2014 թվականին սիրիացի փախստականների քանակը կարող է ավելանալ ևս 2 միլիոնով. ՄԱԿ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի վարչության (UNHCR) Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի գծով կոորդինատոր Ամին Ավադը Թուրքիայում հայտարարել է, որ Սիրիայում խաղաղություն չհաստատվելու դեպքում 2014 թվականին Սիրիան կարող է լքել 1.5-2 միլիոն մարդ:

Ավադի խոսքերով՝ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասնում է 660.000-ի, որոնք դժվարին դրության մեջ են դրել Թուրքիայի կառավարությանը, սակայն սիրիացի փախստականներն ամենաշատն ապաստան են գտել Լիբանանում՝ 800.000 մարդ:

Հորդանանում սիրիացի փախստականների քանակը կազմում է 550.000 մարդ, Իրաքի հյուսիսում՝ 200.000 մարդ, Եգիպտոսում՝ 100.000-200.000 մարդ: Ավադն ընդգծել է, որ Սիրիայում առկա 4-5 միլիոն ներքին տեղահանված, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները, սակայն մնացել են երկրի ներսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս