Ըստ ֆինանսների նախարարի՝ աղքատությունը նվազել է և կշարունակի նվազել

ԱԺ-ում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետարքրքվեց. «Ներկայացնելով 2014-ի բյուջեի նախագիծը՝ նշեցիք, որ բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն՝  առողջապահության, կրթության ու գիտության, թե սոցիալական ոլորտում: Կարելի՞ է ենթադրել, որ 2014-ին մենք կունենանք աղքատության շեմի նվազեցում, այսինքն՝ աղքատ քաղաքացիների քանակը կպակասի՞:  Հաշվի առնելով սպասվող գնաճը՝ մենք կարո՞ղ ենք նաև այնպես անել, որ գոնե աղքատությունը մեր երկրում չավելանա»: Ի պատասխան՝ Դավիթ Սարգսյանն ասաց, որ 2010 թվականին աղքատության մակարդակը կազմել է 35.8 տոկոս, որը ճգնաժամից հետո ամենաբարձր աղքատության ցուցանիշն է եղել: Մինչև ճգանժամը, աղքատության ցուցանիշը, նախարաի փոխանցմամբ, կազմել է 26.7 տոկոս, իսկ 2011-ին աղքատության նվազեցում է տեղի ունեցել՝ աղքատության մակարդակն իջել է 35 տոկոսի: Նրա համոզմամբ՝ 2012թ.-ին նախարարության կանխատեսմամբ՝ աղքատության մակարդակը կկազմի 32-33 տոկոս: «Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա այո՛, Կառավարության ակնկալիքներն այնպիսին են, որ աղքատության նվազեցում տեղի կունենա, և սոցիալական ծախսերի գծով հատկացումների ավելացում է նախատեսվում»,- նշեց Դավիթ Սարգսյանը: Էդուրադ Շարմազանովն էլ իր հերթին ասաց, թե փաստորեն կարող ենք արձանագրել, որ այս սոցիալական քաղաքականության արդյունքում 2014 թվականին հստակ ակնկալվում է աղքատության մակարդակի նվազում մեր հանրապետությունում: «Դանդաղ, բայց գնում ենք այս ուղղությամբ»,- շտապեց պատասխանել ֆինանսների նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս