
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Ղազախստանի հետ ՀՕՊ-ի միասնական համակարգ ստեղծելու համաձայնագիրը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել և վավերացման համար նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացնել Ղազախստանի հետ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:
Կատարելով համաձայնագիրը՝ կողմներն իրականացնելու են ՀՕՊ-ի հարցերի շուրջ գաղտնի տեղեկատվության փոխադարձ հատկացում: ՀՕՊ-ի միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը կողմերի միջև ստորագրվել է 2013 թվականի հունվարի 30-ին:
Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի ու Ղազախստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Ադիլբեկ Ջակսիբեկովի հանդիպման ժամանակ: