
Իրանում անցկացվում է «Մա՛հ Ամերիկային» մրցույթը

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Իրանում անցկացվում է «Մա՛հ Ամերիկային» մրցույթը, որի ընթացքում որոշվելու են արվեստի ամենավառ ստեղծագործությունները, որոնցում կոչ է արվում ոչնչացնել ԱՄՆ-ը: Հիմնական անվանակարգում մրցակցելու են նկարիչները, ծաղրանկարիչներն ու լուսանկարիչները:
Հավելյալ անվանակարգում միմյանց հետ մրցելու են վավերագիրները, բանաստեղծներն ու բլոգերները: Հիմնական անվանակարգում գլխավոր մրցանակը կազմելու է մոտ 4000 դոլար:
Հեղինակներին առաջարկել են մրցույթում ներկայացնել հետևյալ թեմաներով ստեղծագործություններ. «Ինչո՞ւ է ԱՄՆ-ը հարուցում այդպիսի ատելություն», «Ինչո՞ւ չի կարելի հենվել ԱՄՆ-ի վրա», «ԱՄՆ-ը և գլոբալ սիոնիզմը», «ԱՄՆ-ը և իսլամատյացությունը», «ԱՄՆ-ը և նեոգաղութատիրությունը», «ԱՄՆ-ը և բռնապետությունը» և այլն:
Իրանցի պահպանողականները կարծում են, որ ԱՄՆ-ի հետ մերձենալու Իրանի քաղաքական նոր իշխանությունների կուրսը սպառնում է Իսլամական հանրապետության ավանդական արժեքներին: