Բաժիններ՝

Բաքվի Khazar İslands արհեստական կղզիներում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Khazar İslands արհեստական կղզիների 1200 բնակարաններից արդեն իսկ վաճառվել է 213-ը: Այս մասին տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է այդ հավակնոտ նախագծի ղեկավար Գաջի Իբրահիմ Նեգրամլին:

Վերջինիս խոսքերով՝ Բաքվի ծովախորշում ստեղծվելու է 78 արհեստական կղզի, որոնք միմյանց կապված կլինեն 150 կամրջով: Ընդ որում, արդեն իսկ ավարտված է աշխատանքների 25 տոկոսը: Մենեջերը հավելել է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվելու է աշխարհի ամենամեծ մզկիթը:

Կասպից ծովում Khazar Islands քաղաքի կառուցումը մեկնարկել է երկու տարի առաջ: Նախագիծը գնահատվում է 100 միլիարդ դոլար: Khazar Islands-ն իրենում ներառում է մոտ 80 արհեստական կղզի, որոնց ընդհանուր տարածքը կազմելու է 24 կիլոմետր քառակուսի: Ենթադրվում է, որ կղզիների առաջին բնակիչները կհայտնվեն արդեն 2014 թվականին: Պլանավորված է նախագիծն ավարտել 2023 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս