ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը մեկ ամսում Իսպանիայում գաղտնալսել է 60 միլիոն հեռախոսազանգ. El Pais
Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում որսացել է Իսպանիայում կատարված մոտ 60 միլիոն հեռախոսազանգ: Դա իրականացվել է առանց Իսպանիայի իշխանությունների համաձայնության:
Այդ տվյալները պարբերականին տրամադրել է բրիտանացի լրագրող Գլեն Գրինվալդը, ով հրապարակում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Նա ընդգծել է, որ NSA-ն Իսպանիայում իր առջև նպատակ չի դրել իմանալ հեռախոսազրույցների բովանդակությունը, սակայն պարզել է դրանց տևականությունը, համարները և բաժանորդների գնտվելու վայրերը:
Պարբերականի հաղորդմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հրահանգով երկրում ԱՄՆ դեսպան Ջեյմս Կոստոսը կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանում տալու ամերիկյան գաղտնալսումների կապակցությամբ, որոնք առնչվել են ոչ միայն Իսպանիայի միլիոնավոր շարքային քաղաքացիներին, այլև՝ երկրի քաղաքական գործիչներին ու կառավարության անդամներին: