Բաժիններ՝

Իսրայելի ՀՀՊ-ը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված հրթիռը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականներն այսօր առավոտյան ոչնչացրել են երկրի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի ուղղությամբ պաղեստինցի զինյալների արձակած հրթիռը: Այս մասին հայտնել են իսրայելական բանակի ու ոստիկանության ներկայացուցիչները:

Գազայի հատվածից արձակված ևս մեկ ռեակտիվ արկ ընկել է սահմանային ամայի տարածքում: Զոհեր ու ավերածություններ չկան: Նշվում է, որ 113.000 բնակչությամբ Աշկելոն քաղաքում գործել են օդային տագնապի ազդանշանները, սակայն իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ի համակարգը որսացել է հրթիռը:

Գազայի հատվածի խմբավորումներից ոչ ոք չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031