Ուրանի հարստացումը սահմանափակելու վերաբերյալ Իրանի համաձայնությունը զուրկ է իմաստից. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ ուրանի հարստացման աստիճանը սահմանափակելու վերաբերյալ Իրանի տված համաձայնությունը չունի գործնական նշանակություն, քանի որ նրան չի զրկում հաշվված շաբաթներում ծավալել միջուկային վառելիքի արտադրություն ծավալելուց՝ ռազմական նպատակներով այն օգտագործելու համար:
Նեթանյահուն նման կերպ է մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Իրանը դադարեցրել է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը՝ ոչ վաղ անցյալում վերսկսվելով միջուկային խնդրի կարգավորման ուղիների շուրջ «Վեցյակի» հետ բանակցությունները.
«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 20 տոկոս ուրան հարստացնելուց: Սակայն տեխնոլոգիական կատարելագործումը նրան հնարավորություն է տալիս հաշվված շաբաթների ընթացքում 3.5 տոկոս հարստացումից անցում կատարել մինչև 90 տոկոսի:
Այդ պատճառով էլ այդօրինակ հայտարությունները չունեն իմաստ: Անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ նա շարունակում է ուրանի հարստացումն անգամ բանակցություններ վարելիս»: