BMW-ն պաշտոնապես հրապարակել է երկրորդ սերիայի առաջին լուսանկարները (լուսանկարներ)
Գերմանական BMW-ն պաշտոնապես հրապարակել է երկրորդ սերիայի առաջին լուսանկարները։ Այս մոդելը գալիս է փոխարինելու առաջին սերիայի հիմքի վրա կառուցված կուպեին։
Բավարացի ավտոարտադրողը որոշել է այսուհետ հստակ տարանջատել իր մեքենաները՝ ըստ թվերի։ Այսպես, կենտ թվով սերիա կունենան սովորական սեդանները, հեչբեքները և ունիվերսալները։ Իսկ զույգ թվով սերիան նախատեսվում է միայն սպորտային կուպեների համար։
Նոր մեքենան նախորդ կուպեի համեմատ փոքր-ինչ մեծ է։ Դրա երկարությունն ավելացել է 77մմ-ով, լայնությունը՝ 32մմ-ով, իսկ անվահենքը՝ 30մմ-ով։
Վերջին փոփոխության շնորհիվ սրահը դարձել է մի փոքր ավելի ընդարձակ։ Սակայն, իհարկե, 2-րդ սերիայի BMW-ի գնորդները այս մոդելն ընտրում են ամենևին էլ ոչ ընդարձակ սրահի կամ բեռնախցիկի համար (որն, ի դեպ, նույնպես մեծացել է՝ 390լ.)։ Մեքենայի հաղթաթուղթն է՝ դիզայնը, գերազանց կառավարելիությունը և հզոր շարժիչը։
Եվրոպայ ում մեքենան վաճառվելու է շարժիչի 3 տարբերակներով։ Ամենապարզ տարբերակի աշխատանքային ծավալը 2լ է՝ 184 ձիաուժ հզորությամբ։ Դա բավական է, որպեսզի մեքենան 100կմ/ժ արագությանը հասնի 7 վայրկյանում։ Կառաջարկվի նաև շարժիչի 220d դիզելային տարբերակը՝ նույն ծավալով և հզորությամբ։
Սակայն արագության սիրահարներն անկասկած նախապատվությունը կտան երրորդ տարբերակին, որը կոչվում է M235i: Այս մոդելը կստանա 3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ՝ 326 ձիաուժ հզորությամբ և 450Նմ պտտող մոմենտով։ Մեքենան կարտադրվի փոխանցման թե ավտոմատ, թե մեխանիկական փոխանցման տուփերով։ Մեքենան լինելու է հետևի քարշակ, սակայն չի բացառվում, որ առաջիկայում հայտնվի նաև առջևի քարշակի տարբերակը։