Ըստ Վարդան Արամյանի՝ ՏՏ ոլորտի մասնագետները չպետք է սոցիալական հարցեր բարձրացնեն
Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարության համար շարունակում են մնալ գերակա ուղղություն, ու ոլորտին աջակցելու բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ինչպես գրում է News.am-ը, այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ծաղկաձորում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, սակայն, ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներն այն խավը չեն, որ պետք է սոցիալական հարցեր բարձրացվեն՝ նկատի ունենալով ՏՏ ոլորտի աշխատակիցների դժգոհությունը 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից: Վ. Արամյանն ասաց, որ ՏՏ ոլորտի դժգոհ ներկայացուցիչները հրավիրվել են սեմինարի, սակայն հրավերը չեն ընդունել: Այնինչ, շարունակեց Վ. Արամյանը, կառավարությունը իրազեկման աշխատանքներ է կատարել, ու ՏՏ ոլորտին պատշաճ ներկայացրել է նոր համակարգի էությունը, ու իրենց խնդիրն է՝ տեր կանգնել իրավունքներին: «Այդ 5% մասհանումը ձեր փողն է, դա հարկ չէ: Ինչ որ հիմա անում ենք, այսօրվա համար չենք անում, ապագային միտված ենք անում»,- հայտարարեց Վ. Արամյանը; նա նաեւ հիշեցրեց, որ 20 տարում Հայաստանի բակային համակարգում ոչ մի ավանդ չի կորել, ֆինանսական համակարգը վստահելի է, ու պետք է նաեւ վստահել կենսաթոշակային ֆոնդերին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում