Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը փոխում է բողոքի ակցիաներ ճնշելու ռազմավարությունը

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունը պլանավորել է սահմանափակել արցունքաբեր գազի կիրառումը սոցիալական միջադեպերի ժամանակ: Նոր ռազմավարության համաձայն, ոստիկանությունում ստեղծվել են երկխոսություն վարելու խմբեր, որոնք առանց ծայրահեղ անհրաժեշտություն չեն կիրառելու արցունքաբեր գազ:

Բարձրաստիճան ոստիկաններն անցել են նոր ռազմավարության նախապատրաստական կուրս, իսկ նշված խմբերի անդամները` ցուցարարների հետ շփվելու մեթոդների կուրս: Դա հնարավորություն կտա ցուցարարների ցրվելն ապահովել առանց ոստիկանական միջամտության և նվազագույնի հասցնել ոստիկանության ու ցուցարարների միջև լարվածությունը:

Անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ուժերին հրամայվել է արցունքաբեր գազ չկիրառել առանց ծայրահեղ անհրաժեշտություն: Սակայն դրա կիրառման դեպքում ոստիկանները պարտավոր են դա անել 45 աստիճանի անկյան տակ և ոչ թե ուղղել ուղիղ մարդկանց վրա:

Արցունքաբեր գազը չի կիրառվելու դպրոցների, հիվանդանոցների մերձակայքում և այն մարդկանց ուղղությամբ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն ցուցարարների հետ:
Բացի այդ, ոստիկանական ջրցան մեքենաները չեն կիրառի արցունքաբեր գազի ու ջրի խառնուրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս