Բաժիններ՝

Բրիտանական The Guardian-ը անդրադարձել է Տիգրան Համասյանի երաժշտությանը

Տիգրան Համասյանն ամենակրքոտ դաշնակահարն է ջազում, նա սիրում է տարբեր բաներ խառնել,լինի դա բիբոպ, թրեշ մետալ կամ դաբսթեփ, բայց նրա սիրտն իր հարազատ երկրի ժողովրդականերաժշտության մեջ է, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով անվանի դաշնակահարին: Բրիտանական թերթը հարցազրույց է ունեցել Տիգրան Համասյանի հետ Տուլուզում տեղի ունեցած նրա համերգից հետո, հաղորդում է narod.am-ը:

Հոդվածագիրը պատմում է Համասյանի Հայաստանում անցկացրած մանկությանտարիների մասին, այնուհետ, թե ինչպես է տեղափոխվել Կալիֆոռնիա և սկսել իր երաժշտական կարիերան:

Հոդվածում նշվում է, որ 26 տարեկանում այս փոքր, խենթ ամերիկահայը ջազի ամենակրքոտ դաշնակահարն է, ով դահլիճներ է լցնում և բուռն գովասանքի արժանանում այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին է Չիկ Կորեան, Բրեդ Մելդոն և Հերբի Հենքոքը (վերջինը հայտարարել էր. «Տիգրան, դու այժմ իմ ուսուցիչն ես»): Բայց Համասյանն անգամ համոզված չէ, որ ջազ երաժշտություն է ստեղծում: «Ես կարծում եմ, որ դա ջազ է այն առումով, որ ես իմպրովիզացիա եմ անում: Բայց լեզուն, որ ես փորձում եմ օգտագործել իմպրովիզացիաներ անելիս, բիբոպ չէ, այլ հայկական ժողովրդական երաժշտություն»,-ասում է նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս