Ախ մի գնա, գնա

Երեկ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը կազմակերպել է ընդունելություն` ի պատիվ Հայաստանում իր պաշտոնավարումն ավարտող` Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների գծով դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի:

Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի ռուսասեր քաղաքական և հասարակական գործիչների ամբողջ ընտրանին, այդ թվում` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ գրած Զորի Բալայանը:

Հնչել են ջերմ ելույթներ հայ-ռուսական դարավոր բարեկամության, Վիկտոր Կրիվապուսկովի կողմից Արցախում և Հայաստանում իրականացված բազմաթիվ հայրենանվեր գործերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս