
Դոլարի գինը շաբաթվի վերջին էական փոփոխություն չկրեց

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.75 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթhն էժանացել է 0.06%-ով կամ 0.24 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 840 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: