Բաժիններ՝

Մադուրոն ստեղծել է Երջանկության ենթանախարարություն

BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է կառավարությունում ստեղծել ժողովրդական բարձր երջանկության հարցերով ենթանախարարություն: Այս մասին հայտնում են վենեսուելական ԶԼՄ-ները:

Մադուրոն հայտարարել է, որ որոշել է ստեղծել այդ գերատեսչությունը՝ ի հիշատակ Սիմոն Բոլիվարի ու Ուգո Չավեսի: Նոր գերատեսչությունը պատասխանատու է լինելու երկրի տարեց բնակիչների, երեխաների, անօթևան անձանց և սահմանափակ հնարավորություններով անձանց ամեն անհրաժեշտ բաներով ապահովելու համար:

Ժողովրդական բարձր երջանկության հարցերով փոխնախարար է նշանակվել Ազգային վեհաժողովի նախկին պատգամավոր Ռաֆայել Ռիոսը: Մադուրոն նաև հայտարարել է, որ դեկտեմբերի 8-ը հռչակվելու է որպես բոլիվարական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի նկատմամբ սիրո և հավատարմության օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031