
ԵՄ-ը մտադիր է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրել 2014 թվականի աշնանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրել 2014 թվականի աշնանը: Այս մասին այսօր ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերակցության նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Նա ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթաժաղովում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը կդառնա պատմական նախադեպ, եթե իհարկե Կիևը կատարի ԵՄ-ի բոլոր պահանջները:
ԵՄ-ն Ուկրաինային զգուշացրել է, որ նա պետք է Տիմոշենկոյի հարցը լուծի մինչև նոյեմբերի 18-ը, այլապես Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կհայտնվի սպառնալիքի տակ:
Գործակալության դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ի առաջնորդները շարունակելու են ճնշում բանեցնել Ուկրաինայի ղեկավարության վրա՝ կապված Տիմոշենկոյի խնդրի հետ: