Բաժիններ՝

Մաքսային միության երկրներն աջակցել են Հայաստանի անդամակցությանը. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միության երկրներն աջակցել են Մաքսային միությանը միանալու Հայաստանի ու Ղրղզստանի մտադրությանը.

«Մենք աջակցել ենք մեր ինտեգրացիոն նախագծին Հայաստանի ու Ղրղզստանի միանալու մտադրությանը: Պայմանավորվել ենք աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի առջև առաջադրանք է տվել կարճ ժամանակահատվածում նախապատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզ»:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը թևակոխում է եզրափակիչ փուլ: Մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ Միությունը պետք է իրականացնի հավասարկշռված մակրոտնտեսական ու բյուջետային քաղաքականությունը:

Պլանավորում ենք նաև ավելի խիտ կոորդինացիա՝ կապված ենթակառուցվածքների զարգացման ու զբաղվածության հարցերի հետ՝ ներառյալ եվրասիական տրանսպորտային ու էներգետիկ ցանցերի ստեղծումը»:

Պուտինն ընդգծել է, որ «եռյակի» երկրները մեծ ուշադրություն են հատկացնում բարձրտեխնոլոգիական արտադրանքի ընդհանուր շուկայի ստեղծման, գործարար ու ներդրումային կլիմայի բարելավման հարցերի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս